Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Fri, 27 Mar 2026 15:10:04 +0400


Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են` բողոքարկելու են վճիռը։

Աշխեն Ալեքսանյանը նախորդ տարի ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, նա դիվանագիտական կորպուսի աշխատակից էր։

Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:

Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն էր, նա մեղադրանքը չէր ընդունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով