Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Սովետական դասական ինսթերն, որն արժե դիտել

Սովետական դասական ինսթերն, որն արժե դիտել

Tue, 28 Apr 2026 21:00:59 +0400


Խորհրդային կինոարվեստի ոսկե ֆոնդում իր արժանի տեղը գտած «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմը, որի ռեժիսորն է Վլադիմիր Մոտիլը, կարելի է համարել ուշսովետական մշակութային կարեւոր գործերից մեկը։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1970 թվականին։ Այն սովորաբար դասակարգվում է որպես «կարմիր վեսթերնի» կամ «ինսթերնի» ժանրում, սակայն իր մեջ ներառում է, բացի արկածային կինոժանրից, նաեւ բավականին բարդ սիմվոլիկա, որտեղ միախառնված են հեղափոխական առասպելականությունը, գոյաբանական պրոբլեմատիկան եւ հետկայսրական գիտակցությունը։

Մասնագետները նկատում են, որ ուշսովետական ինթերները սովորաբար դիտարկվում են ոչ այնքան որպես գաղափարախոսական գործիք, որքան՝ տարածք, որտեղ կարելի է վերաիմաստավորել հեղափոխական թեզիսներն ու միֆերը։ Կինոնկարի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 1969-70 թթ․, երբ «հալոցքի» ժամանակներն արդեն անցնում էին, եւ բրեժնեւյան էսթետիկան «միս ու արյուն» էր ստացել։ Այս շրջանում կինոն ուղիղ գաղափարական քարոզչությունից անցնում է ավելի բարդ սիմվոլիկ արտահայտման ձեւերի։ Այսօր արդեն կինոյի ոլորտի մասնագետները նկատում են, որ, սկսած 60-ականներից, սովետական կինոյում երկու հարթություն պետք է դիտարկել՝ պաշտոնականը, որը գտնվում էր մակերեսին, եւ փիլիսոփայական գոյաբանականը, որը ձեւավորվում էր մարդկային ռեֆլեքսիայի շնորհիվ։ «Անապատի սպիտակ արեւը» կինոնկարը հենց այդպիսին է, որտեղ կարմիրբանակային Ֆյոդոր Սուխովի՝ բասմաչների բանդայի դեմ պայքարով ցույց են տրվում պատմության քաոսայնությունն ու կայուն բարոյական կենտրոնի որոնումները։

Գլխավոր հերոսը կարմիրբանակային Ֆյոդոր Սուխովն է, որը նորմատիվ մարդու արխետիպ է, կայուն բարոյականության կրող՝ սոցիալական կառույցների քայքայվածության պայմաններում։ Կերպարներից Վերեշչագինն այն անձն է, որն այլեւս չի պատկանում «հին աշխարհին», սակայն նաեւ լիովին չի ինտեգրվել «նոր աշխարհին»։ Կերպարներից Սայիդի դեպքում էլ կարելի է տեսնել՝ սեփական ես-ին կամ ինքնությանը վերադառնալով՝ ազատագրում։ Կինոնկարին յուրահատուկ փայլ է հաղորդել «Ձերդ բարեծնություն, տիկին Հաջողություն» երգը։ Այն ձեւավորում է կինոնկարի լիրիկական մասը եւ մտցնում ճակատագրի անխուսափելիության մոտիվը։ Այն, ըստ էության, կինոնկարի համար էմոցիոնալ մեկնաբանության տարբերակն է։ Մի խոսքով՝ «Անապատի սպիտակ արեւը» նաեւ ընտանեկան դիտման համար նախատեսված կինոնկար է, որը ստիպում է մարդուն մտածել փոփոխությունների, պատմական անկայունության, մշակութային հիշողության եւ այլ շատ փիլիսոփայական հարցերի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպիտակ տան քարտուղարը կանխազգու՞մ էր, որ մահափորձ է լինելու

Սպիտակ տան քարտուղարը կանխազգու՞մ էր, որ մահափորձ է լինելու Sun, 26 Apr 2026 14:00:07 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով