Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը կվաճառվի աճուրդով

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը կվաճառվի աճուրդով

Wed, 08 Apr 2026 23:00:06 +0400


Oasis աշխարհահռչակ բրիտանական ռոք խմբի ղեկավար Նոյել Գալահերի Epiphone EJ-200 ակուստիկ կիթառը կհանվի վաճառքի։ Վաճառքը կկայանա աճուրդային եղանակով՝ ամերիկյան Sotheby’s աճուրդային տանը։ Գալահերը այն օգտագործել է (What’s the Story) Morning Glory? Երաժշտական ալբոմի ձայնագրության ժամանակ։

Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Մասնագետները նշում են, որ Գալահերը ակուստիկ կիթառներ օգտագործել է բազմաթիվ երգեր ձայնագրելու համար։

Epiphone EJ-200-ն այն կիթառներից է, որը երաժիշտը օգտագործում է մինչեւ հիմա։ Տրվել է կիթառի հավաստման գրություն, որում նշվել է, որ Նոյել Գալահերն իրոք այդ երաժշտական գործիքն է օգտագործել երաժշտական ալբոմի ձայնագրության 15 օրերի ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը

Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Sun, 29 …