Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը
Sun, 29 Mar 2026 22:05:30 +0400

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացնել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրման արգելքը, քանի որ իրանական հրթիռների հաջող հարվածները հարցեր են առաջացրել տեղի լրագրողների շրջանում։
Այժմ արդեն նույնիսկ հեռուստաեթերում Իսրայելում հայտարարում են, որ իսրայելական բանակը ստիպված է վտանգել այդ երկրի քաղաքացիների կյանքը, որովհետև հակահրթիռային թանկարժեք համակարգերի զինամթերքի պակաս է զգացվում։
Ընդ որում, այդ հանգամանքը թաքցվել էր նաև 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իսրայելը իրանական հրթիռները որսալու համար օգտագործել էր ամերիկյան «THAAD» ՀՕՊ համակարգերի ամբողջ զինամթերքի մեկ երրորդը։
Ի դեպ, ըստ ԱԲ-ի՝ այդ համակարգի մեկ հրթիռն արժե մոտ 12-15 միլիոն դոլար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր