Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Ինչքա՞ն պետք է վճարի այդ դեպքում միջին վիճակագրական հայը իր կոմունալների համար, ինչքանով կթանկանա հացի գին

Ինչքա՞ն պետք է վճարի այդ դեպքում միջին վիճակագրական հայը իր կոմունալների համար, ինչքանով կթանկանա հացի գին

Thu, 02 Apr 2026 09:08:24 +0400


Ուզում եմ մի կողմ դնել Պուտին-Փաշինյան զրույցի բոլոր քաղաքական նյուանսները և անդրադառնալ միայն գազի թեմային: Ինչո՞ւ միայն այս թեմային… Վերջին 7-8 տարիների փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, մեր հասարակությունը (ինչպես և այլ պետությունների ճնշող մեծամասնությունում) դարձել է սպառողական։ Ստեղծված իրականության պայմաններում խոսել բարձր մատերիաներից անիմաստ է… Այդ իսկ պատճառով էլ վերադառնանք գազի թեմային: Կխնդրեմ մեր տնտեսագետներին, որպեսզի նրանք պարզ՝ մատների վրա և առանց տերմինակոխ անելու, կոնկրետ թվերով և օրինակներով բացատրեն մեր բնակչությանը, թե ինչ կլինի իրենց ընտանեկան բյուջեի հետ, եթե գազը դառնա, օրնակ, ոչ թե 600՝ այլ 350$։

Ինչքա՞ն պետք է վճարի այդ դեպքում միջին վիճակագրական հայը իր կոմունալների համար, ինչքանով կթանկանա հացի գինը, ձվի գինը, ջերմոցներում աճեցրած բանջարեղենի և մրգի գինը, ինչքա՞ն կավելանան լոգիստիկ ծախսերը, շինարարական և կենցաղային ապրանքների գները և ըստ այդմ՝ ինչքան այդ պարագայում կկազմի մինիմալ սպառողական զամբյուղը…

Ի դեպ «Ադրբեջանից գազ կառնենք», «Իրանը մեզ գազ կտա» ապուշ թեզերով լոլոներ չկարդաք: Միանգամից ասեմ. Ադրբեջանը աշխարհին վաճառում է ոչ թե իր՝ այլ ռուսական գազը (Ադրբեջանի գազի պաշարներն անգամ սեփական պահանջներին չեն բավարարում), դե իսկ Իրանի հետ կապված ես չէ, որ պետք է ասեմ ինչ իրավիճակ է

Կարեն Քոչարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն ոստիկանն է, որն ասում է՝ «Լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք բողոքում»

Այն ոստիկանն է, որն ասում է՝ «Լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք բողոքում» Wed, 21 …