Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկել է իր երեխաներից փոքր տղաների ետեւից

«Հրապարակ»․ Ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկել է իր երեխաներից փոքր տղաների ետեւից

Thu, 02 Apr 2026 10:15:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:

– Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, որ Ռուսաստանի գործողությունները վնասում են Հայաստանին, նրա երաշխավորության շրջանում ենք կորցրել տարածք եւ ունեցել զոհեր, սակայն արդեն 38 անգամ` 2018-ից ի վեր, այցելում է Մոսկվա: Ի՞նչն է նրան դրդում այդ քայլին:

– Պատասխանն ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հայտարարությունները՝ հիբրիդային պատերազմ, չգիտես ինչ, լրիվ սուտ են: Եթե լիներ հիբրիդային պատերազմ, ապա բնական է, որ Փաշինյանը չէր գնա թշնամի երկիր, որտեղ անմիջապես կարող էր ձերբակալվել: Պատերազմի ժամանակ պատերազմող երկրի ղեկավարները կարող են միմյանց ձերբակալել: Իրականում, ոչ մի պատերազմ տեղի չի ունենում, եւ մենք կարող ենք եզրակացնել, որ այս ամենը մեծ սուտ է, սուտ է նաեւ գլխավոր լրտեսուհու զեկույցը, որ իբրեւ արտաքին հետախուզությունն ինչ-ինչ բաներ է հայտնաբերել, սուտ է նաեւ այն նամակը, որ գրել է արտաքին գործերի նախարարը` ԵՄ ներկայացուցիչներին, նրանք էլ իրենց հերթին փորձում են աշխատանք տանել այդ մասով, ինչ-որ խմբեր են ուղարկում Հայաստան եւ այլն: Այս ամենը բավարար է, որ վարչապետն ԱԳ նախարարին հորդորի ազատման դիմում գրել ու հեռանալ, քանի որ նա փաստացի կեղծ նամակներ է ուղարկել ԵՄ, խայտառակելով մեր պետությունը: Արտաքին հետախուզության տիկինը եւս պետք է հեռանա: Ալեն Սիմոնյանը եւս հայտնվել է անհարմար վիճակի մեջ:

– Բայց Փաշինյանը նաեւ հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է:

– Ուշացած, բայց լավ է, որ գոնե այդքանը հասկացել է, եկեք իրեն շնորհավորենք այդ կապակցությամբ:

– Բայց նա գնում է նաեւ Եվրապառլամենտ, խոստումներ է տալիս, ծափողջույնների է արժանանում….

– Նա պետք է ի վերջո կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվում: Տպավորություն է, թե այդ տղային ինչ-որ կոմպրոմատներով շանտաժի են ենթարկում, եւ նա ստիպված է այդ քայլերին դիմում:

– Իսկ հետեւո՞ւմ եք Փաշինյանի նախընտրական քարոզարշավին: Կիրակի օրը նրա մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ, արդյունքում` 18-ամյա մի պատանի 2 ամսով կալանավորվեց:

– Դա ուղղակի մեծագույն խայտառակություն է: Բարոյական տեսանկյունից եթե դիտարկենք, անկախ այն բանից՝ վարչապետ ես, թե ոչ, ամոթ է, որ տարիքն առած մարդն ընկնում է իր երեխաներից փոքր տղաների ետեւից: Սա անբարոյականություն է: Այդ ճեղքումը` եկեղեցում, թիկնապահների պահվածքն ուղղակի ամոթալի են: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ գոյություն ունի աֆեկտի գաղափարը: Մարդուն երբեմն հասցնում են քայլերի, որը նա չի գիտակցում: Դեպք գիտեմ, որ անգամ ամուսնուն սպանած կնոջն են արդարացրել: Ամուսինը շատ խիստ վիրավորել էր կնոջը, եւ պատասխանը եղել էր նման ձեւով: Եթե անգամ մարդասպանություններն են երբեմն արդարացվում, ի՞նչ է արել այդ 18-ամյա տղան, որ պետք է երկու ամսով բանտարկվի: Աֆեկտի հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել, նույն գործողությունը կարող են կատարել տարբեր անձինք, մեկին արդարացնեն, մյուսին` ոչ, որովհետեւ մեկը կարող է լինել աֆեկտի տակ, իսկ մյուսը` սթափ: Օրինակս կրկին սպանությունների վրա բերեմ: Մի տեղ արդարացնում են կնոջը, որը սպանել էր ամուսնուն, մեկ այլ դեպքով չեն արդարացնում, քանի որ ասվում է, որ կինը գնացել, նկուղից կացին է բերել եւ սպանել ամուսնուն, այսինքն` մի տեղ մարդն ունեցել է սթափվելու ժամանակ, իսկ մի տեղ` ոչ: Իրավաբանության մեջ անպայման պետք է հաշվի առնել այդ հանգամանքը: Չի կարելի այդ տղայի քայլը համարել բռնության փորձ, էլ չենք խոսում այն մասին, որ պատահական մարդուն տանում են որպես կազմակերպիչ: Սա աբսուրդի ժանրից է, մարդը, թիկնապահներով շրջապատված, սարսափի մեջ է ապրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Արեւմուտքը մտածում է` արժե՞ գումար տալ «պրավալի» մատնված ուժին

«Հրապարակ». Արեւմուտքը մտածում է` արժե՞ գումար տալ «պրավալի» մատնված ուժին Thu, 30 Apr 2026 10:45:19 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով