Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Դա զառանցանք է

Դա զառանցանք է

Thu, 02 Apr 2026 11:17:21 +0400


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կտրուկ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արցախցիները «փախել» են՝ այն որակելով որպես անհիմն և անընդունելի գնահատական։

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում Շահրամանյանը կոչ է արել հասարակությանը, հատկապես արցախյան պայքարում իրենց ներդրումն ունեցած անձանց և զոհվածների հարազատներին, չտրվել նման հայտարարություններին։ Նրա խոսքով՝ այդպիսի խոսույթը միտված է հասարակության ներսում բաժանումներ ստեղծելուն և անհանդուրժողականությունը խորացնելուն։

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ, որի հետևանքով արցախցիները կանգնել են ծանր իրողության առաջ։

Միաժամանակ Շահրամանյանը նշել է, որ արցախցիները շարունակելու են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը պահել օրակարգում և պայքարել դրա իրականացման համար։

Շահրամանյանը զառանցանք է համարել Փաշինյանի այդ հայտարարությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թող իմ գրքերը բացեն, կարդան

«Հրապարակ». Թող իմ գրքերը բացեն, կարդան Thu, 20 Aug 2026 09:45:28 +0400 Արման Եղոյանը որոշել …