Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

էլի անմեղ զոհեր․ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային

էլի անմեղ զոհեր․ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային

Thu, 02 Apr 2026 17:00:07 +0400


Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խերսոնի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում, որի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել 18 մարդ։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով տարածաշրջանային ռազմական վարչակազմերի ղեկավարներին։

Խերսոնի ՄՌՎ ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտարարել է, որ շրջանում «երկու մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել»։

Խարկովի ՄՌՎ ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակվել են Խարկովի և մարզի 13 քաղաքների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և կառավարվող ռումբեր։ «Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել», – նշել է նա։

Դնեպրոպետրովսկի ՄՌՎ ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ մարզի երեք շրջաններ հարձակման են ենթարկվել։ «Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել», – գրել է նա Telegram-ում։

Զապորոժիեի մարզում էլ, ըստ ՄՌՎ ղեկավար Իվան Ֆեդորովի, վերջին 24 ժամվա ընթացքում 41 քաղաքներում գրանցվել է 956 հարված։ «Զապորոժիեի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել են 19 և 16 տարեկան երիտասարդներ», – գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավետիք Չալաբյանը և Աննա Կոստանյանը Բրյուսելում էին․ մանրամասներ

Ավետիք Չալաբյանը և Աննա Կոստանյանը Բրյուսելում էին․ մանրամասներ Thu, 16 Apr 2026 12:58:10 +0400 «ՀայաՔվե» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով