«Հրապարակ»․ Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ
Thu, 16 Apr 2026 08:10:17 +0400

2025թ․ հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց: Երեւանից ժամանածները ծանոթացել էին նաեւ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ գումար։
Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. դեկտեմբերին: Իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել՝ քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել, նաեւ ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատանքներին։
Իր ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ Փաշինյանը բառացիորեն ասում է․ «Գարնանը, Սուրբ Զատիկի առիթով երեւի արդեն պատրաստ կլինի»։
Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Ապրիլի 14-ին եղանք Կիրանցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին, եկեղեցու վերաօծումն էլ դեռ չի կատարվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր