Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ

Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ

Fri, 03 Apr 2026 13:48:22 +0400


Գլխավոր դատախազության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում «Նժար» կուսակցության համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը հանդես եկավ կտրուկ հայտարարություններով՝ անդրադառնալով իշխանությունների և Հանրային հեռուստաընկերության գործունեությանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վարում հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ՝ օգտագործելով Հանրային հեռուստաընկերությունը որպես հիմնական գործիք։ Իկոնոմովը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները, ըստ իր գնահատականի, լիովին վերահսկում են Հանրային հեռուստաընկերությունը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նման պայմաններում այլ քաղաքական ուժերը զրկված են ընտրություններից առաջ իրենց ծրագրերը հանրությանը ներկայացնելու հավասար հնարավորությունից։ Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է ժողովրդավարական գործընթացների համար։

Իկոնոմովը նաև հայտարարեց, որ պետական տարբեր կառույցներ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, Հեռուստառադիոյի վերահսկող մարմինները, ինչպես նաև իրավապահ համակարգը, կրում են պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ այն նույն չափով, ինչ երկրի ղեկավարությունը։

«Այո, Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ՝ Հանրային հեռուստաընկերության միջոցով»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրեական վարու՞յթ կնախաձեռնվի

Քրեական վարու՞յթ կնախաձեռնվի Fri, 03 Apr 2026 13:34:23 +0400 Գլխավոր դատախազության դիմաց անցկացված բողոքի ակցիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով