Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Ի՞նչ է սպասվում վարորդներին. կրքերը թեժանում են

Ի՞նչ է սպասվում վարորդներին. կրքերը թեժանում են

Mon, 06 Apr 2026 11:57:08 +0400


Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ հասարակական տրանսպորտում ուղեվարձերի հավաքագրման գործընթացին՝ ընդգծելով, որ վարորդների բացակայությունը այս պրոցեսին անթույլատրելի է։

Քաղաքապետը նշեց, որ թեև գործընթացի բարելավման համար ներգրավվում է նոր անձնակազմ, միայն դա բավարար չէ։ Նրա խոսքով՝ կարևոր է նաև վարորդների ակտիվ մասնակցությունը, քանի որ հավաքագրման արդյունավետությունը ուղղակիորեն կապված է նաև նրանց աշխատանքի գնահատման, այդ թվում՝ արտաժամյա վարձատրության հետ։

Ավինյանը ընդգծեց, որ չի կարող լինել իրավիճակ, երբ աշխատակիցները ստանում են համապատասխան վարձատրություն, ներառյալ արտաժամյա վճարումները, սակայն չեն մասնակցում գործընթացներին, որոնք իրենց անմիջական պարտականությունների շրջանակում են։ Նա նաև հավելեց, որ այս խնդիրը պայմանավորված է կազմակերպչական մոտեցումներով, որոնք անհրաժեշտ է վերանայել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մասկի հայրը պնդում է՝ Էփշտեյնը ողջ է

Մասկի հայրը պնդում է՝ Էփշտեյնը ողջ է Mon, 06 Apr 2026 16:00:34 +0400 Ֆինանսիստ Ջեֆրի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով