Նա խոստովանեց

Նա խոստովանեց

Mon, 06 Apr 2026 12:20:32 +0400


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում օդի որակի վերջին բարելավումը չպետք է վերագրել քաղաքային իշխանությունների աշխատանքին։ Նրա խոսքով՝ որքան էլ գայթակղիչ լինի այդպես ներկայացնել իրավիճակը, իրական պատկերը այլ է։

Քաղաքապետը նշել է, որ օդի մաքրության վրա մարդկային գործոնի ազդեցությունը շատ սահմանափակ է, և հիմնական փոփոխությունները պայմանավորված են բնական գործոններով։ Մասնավորապես՝ նա ընդգծել է մթնոլորտային շերտի բարձրության դերը, որը զգալի ազդեցություն ունի օդի որակի վրա։

Ավինյանի խոսքով՝ այդ երևույթը հնարավոր չէ վերահսկել կամ կառավարել, քանի որ այն կախված է բնակլիմայական պայմաններից։ Նա նաև տեղեկացրել է, որ ըստ կանխատեսումների՝ մոտ օրերս օդի որակը կրկին կարող է վատթարանալ, ինչը կապված է մթնոլորտային շերտի իջեցման հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ Sat, 09 May 2026 14:15:33 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը …