ՈՒԵՖԱ-ի ինչ մրցաշար է հյուրընկալելու Երևանը մի քանի օրից
Mon, 06 Apr 2026 16:15:35 +0400

Ապրիլի 22-ից 28-ը Երևանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի խաղերը։
Հայաստանի ընտրանին այս խմբում կհանդիպի Լյուքսեմբուրգին, Լիխտենշտային և Հունգարիային։
Ստորև ներկայացնում ենք կայանալիք հանդիպումների խաղացանկը.
Ապրիլի 22
13:00 | Հունգարիա Մ-17 — Լիխտենշտայն Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
16:00 | Հայաստան Մ-17 — Լյուքսեմբուրգ Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Ապրիլի 25
13:00 | Լյուքսեմբուրգ Մ-17 — Լիխտենշտայն Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
16:00 | Հունգարիա Մ-17 — Հայաստան Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Ապրիլի 28
16:00 | Լյուքսեմբուրգ Մ-17 — Հունգարիա Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
16:00 | Լիխտենշտայն Մ-17 — Հայաստան Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր