Չինաստանում օտարերկրացու են մահապատժի ենթարկել
Mon, 06 Apr 2026 18:30:00 +0400

Չինաստանի Գուանչժոու քաղաքում մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի քաղաքացի։ Նա մահվան էր դատապարտվել 2010 թվականին՝ թմրավաճառության համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Չինաստանի դեսպանությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ թմրահանցավորության դեմ պայքարը համամարդկային եւ ընդհանուր պատասխանատվության հարց է եւ այս հանցանքի մեջ մեղավոր ճանաչվածների նկատմամբ, անկախ քաղաքացիությունից, Չինաստանը միանման մոտեցում ունի։ Reuters-ը մանրամասնել է, որ մահապատժի ենթարկվածը ծնվել է Չինաստանում։ Ֆրանսիայի քաղաքացիություն ստացել է ավելի ուշ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր