Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Զոհվել են ծնողներն ու նրանց 7-ամյա որդին․ Ուկրաինան է հարվածել

Զոհվել են ծնողներն ու նրանց 7-ամյա որդին․ Ուկրաինան է հարվածել

Tue, 07 Apr 2026 12:30:56 +0400


Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են երկու մեծահասակ և յոթ տարեկան երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։

«Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ալեքսանդրովսկի շրջանում։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է երկբնակարան շենքին։

Զոհվել են երկու մեծահասակ և նրանց յոթ տարեկան որդին։ Հինգ տարեկան դուստրը ողջ է մնացել, բայց աղջիկը հիվանդանոցում է այրվածքներով․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հարևանները ողջ են։ Հրդեհը մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից», – հայտնել է Ավդեևը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ ինֆորմացիա է գտել Մկրտիչ Արզումանյանի որդին` 15 տարի չօգտագործած համակարգչից

Ինչ ինֆորմացիա է գտել Մկրտիչ Արզումանյանի որդին` 15 տարի չօգտագործած համակարգչից Sun, 12 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով