Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Արման Սահակյանն ազատ է արձակվել

Արման Սահակյանն ազատ է արձակվել

Wed, 08 Apr 2026 20:27:02 +0400


Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հայկ Դավթյանն ու 2 քաղաքացի։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ձերբակալման վերաբերյալ փոխանցել էին. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

Այս գործը վաղուց է հարուցված՝ 2019 թվականին, հարցաքննություններ են եղել և այլն, սակայն մեղադրյալի կարգավիճակ Սահակյանը ստացել է այսօր՝ նախկին քրեական օրենսգրքի հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում։

«Հրապարակ»֊ի տեղեկություններով` քիչ առաջ Արման Սահակյանը եւ Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդականն ու նախկին նախարարը

Ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդականն ու նախկին նախարարը Wed, 08 Apr 2026 14:04:34 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով