Թանկարժեք մետաղները շարունակում են թանկանալ

Թանկարժեք մետաղները շարունակում են թանկանալ

Thu, 09 Apr 2026 05:00:54 +0400


Թանկարժեք մետաղների գները միջազգային բորսաներում շարունակում են աճել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ երկշաբաթյա հրադադար է հաստատվում, թանկարժեք մետաղները՝ պլատին, ոսկի, պալադիում եւ արծաթ, մոտ 7 տոկոսանոց գնաճ են արձանագրել։ Այսպես, պալադիումի հունիսյան ֆյուչերսների մեկ տրոյական ունցիայի արժեքը, որը կազմում է մոտ 31,1 գրամ, աճել է 5,93 տոկոսով եւ կազմում է 1543 դոլար։ Պլատինի դեպքում մեկ տրոյական ունցիայի արժեքը թանկացել է 4,76 տոկոսով եւ կազմում է 2040,7 դոլար։ Ոսկին թանկացել է 3,28 տոկոսով եւ մեկ ունցիան արժե 4838,5 դոլար։ Արծաթի դեպքում գնաճը կազմում է 6,74 տոկոս եւ մեկ ունցիան արժի 76,84 դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջուկային սպառազինություններին կհատկացնեն 92 միլիարդ դոլար

Միջուկային սպառազինություններին կհատկացնեն 92 միլիարդ դոլար Wed, 22 Apr 2026 22:30:05 +0400 Միացյալ Նահանգները նախատեսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով