Որքան սուրճ են խմել Պենտագոնում՝ Իրանական էսկալացիայի ժամանակ
Thu, 09 Apr 2026 22:00:03 +0400

Ամերիկացի գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Իրանական էսկալացիայի ժամանակ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում խմվել է ընդհանուր առմամբ՝ 3,5 միլիոն լիտր սուրճ։ Մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Քեյնը ասել է՝ «Մենք կերել ենք 6 միլիոն չափաբաժին կերակուր, 950 հազար գալոն սուրճ, որը համարժեք է 3,5 միլիոն լիտրի, 2 միլիոն միավոր էներգետիկ խմիչք եւ ավելի շատ նիկոտին ենք օգտագործել»։ Նա հավաստիացրել է, որ այդ ամենը չի ազդել ամերիկացի զինվորականների առողջության վրա։ Այս կերպ՝ գեներալ Քեյնը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ ասուլիսում ամփոփել է Իրանական էսկալացիայի արդյունքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր