Փաշինյանը բացահայտ ստեց Պուտինին՝ ասելով, թե քաղբանտարկյալներ չկան Հայաստանում․ Ռոդիոնով
Fri, 10 Apr 2026 15:23:48 +0400

Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Life.ru կայքում հրապարակված հոդվածում անդրադարձել է Փաշինյան-Պուտին վերջին հանդիպմանը։ Նա պնդել է, որ ՀՀ վարչապետը Ռուսաստանի առաջնորդի հետ՝ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ «իրենց պահել է ծաղրածուի պես»։
«Փաշինյանը, չնայած այն հանգամանքին, որ իր այցը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 1-ին, Կրեմլում նա իրեն պահեց կրկեսային դերասանի պես, և նրա հայտարարություններից շատերը հնչեցին որպես հիմար կատակներ։
Ավելին, նա բացահայտ ստել է Ռուսաստանի նախագահին՝ պնդելով, օրինակ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, չնայած Պուտինը նշել է, որ որոշ ռուսամետ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ռուսական անձնագրեր ունեցողները (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է – խմբ․), բանտում են և գործնականում նրանց արգելված է մասնակցել ընտրություններին։ Եվ երբ Պուտինը կոչ է արել վերջակետ դնել ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի առարկումներին և չվերածել ներքաղաքական պայքարի տարրի՝ առաջիկա ընտրությունների ֆոնին, Փաշինյանը կրկնել է անհիմն մեղադրանքը, որ կազմակերպությունը չի կատարում իր պարտավորությունները հանրապետության նկատմամբ։ Այդպիսով նա հստակեցրել է, որ հակամարտությունը շարունակվելու է, և ինքը մտադիր չէ այն լուծել», – գրել է ռուս փորձագետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր