«Դաշինքի ձևավորմանը շատ մոտ ենք եղել»

«Դաշինքի ձևավորմանը շատ մոտ ենք եղել»

Fri, 10 Apr 2026 19:28:07 +0400


ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հետ դաշինք չկազմելու պատճառներին։

Նրա խոսքով՝ կողմերի միջև եղել են սկզբունքային տարաձայնություններ՝ կապված հաջողության հասնելու ուղիների վերաբերյալ պատկերացումների հետ։ Զուրաբյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հետ բավական լուրջ բանակցություններ են անցկացրել և նույնիսկ շատ մոտ են եղել դաշինքի ձևավորմանը։

Նա ընդգծել է, որ, չնայած տարաձայնություններին, հարգում են այդ որոշումը՝ հավելելով, որ բոլոր կողմերը, ըստ էության, նույն նպատակն ունեն՝ դուրս բերել երկիրը ճգնաժամային իրավիճակից։

«Ի վերջո նույն գործն ենք անում՝ ազատել երկիրն ազգակործան պատուհասից»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41 …