Ալլա Պուգաչովայի բնակարանը կհանվի վաճառքի

Ալլա Պուգաչովայի բնակարանը կհանվի վաճառքի

Fri, 10 Apr 2026 22:00:38 +0400


Ռուսական եւ խորհրդային էստրադայի երբեմնի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի բնակարանը հանվել է վաճառքի։ Բնակարանը գտնվում է Մոսկվայի Արբատի փաղամասում։ Այն գնահատվել է 5 միլիոն դոլար։ Անշարժ գույքի մասնագետները կարծում են, որ այն կարող է նույնիսկ իր գնից ավելի թանկ գնով վաճառվել, սակայն նաեւ նկատել են, որ վաճառքի գործընթացը կտեւի երկար։ Բնակարանը գտնվում է «Ֆիլիպովսկի» բնակարանային համալիրում։ Մակերեսը կազմում է 300 քառ մետր։ Գործարքի մաս է կազմում նաեւ ավտոկայանատեղին։ Բնակարանը գտնվում է համալիրի վերին հարկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ իրավիճակ է տարադրամի կետերում

Ինչ իրավիճակ է տարադրամի կետերում Mon, 13 Apr 2026 12:15:08 +0400 ԱՄՆ դոլարի առքի միջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով