Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ԼՀԿ-ում որոշում ունեն

«Հրապարակ»․ ԼՀԿ-ում որոշում ունեն

Sat, 11 Apr 2026 08:05:30 +0400


Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 11-ին, համագումար էր հրավիրել, որի ժամանակ պետք է հաստատեին նաեւ նախընտրական ցուցակը եւ ներկայացնեին կուսակցության ծրագիրը։

Սակայն տեղեկացանք, որ համագումարը հետաձգվել է, տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 18-ին։ Հետաձգման պատճառն «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած համագումարն է։

Մարուքյանի թիմում կարծում են, որ համագումարն ու իրենց մասին ինֆորմացիան կկորչեն հանրահավաքի ինֆորմացիոն աղմուկի մեջ։

ԼՀԿ-ն հայտարարել է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին, օրերս գրել էինք, որ կուսակցությունում խորը տարաձայնություններ կան մասնակցել-չմասնակցելու հարցում, ընդ որում՝ կուսակցության ղեկավար կազմում անգամ չկա միասնական դիրքորոշում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը թերեւս վերջնական է, եւ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարի ժամանակ կհայտարարվի մասնակցելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է

Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Wed, 15 Apr 2026 14:07:48 +0400 Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով