Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Քաղաքացին ասում է՝ ես «դուխով» եմ, դու՝ ոչ

Քաղաքացին ասում է՝ ես «դուխով» եմ, դու՝ ոչ

Sat, 11 Apr 2026 15:15:47 +0400


Երբ տաշիրցին հարցնում է Նիկոլ Փաշինյան-ին՝ «ՀՀ-ում ուժեղ, դուխով կամ հպարտ քաղաքացի մնացե՞լ է», Փաշինյանը աճպարարությամբ չպետք է զբաղվի։ Այլ պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ է նման հարց բարձրաձայնվում։
Քաղաքացին ասում է, որ ինքն իր երկրում «դուխով» է, հպարտ, բայց դրսում՝ ոչ։ Գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Այսպիսի հարցերը չեն ծնվում դատարկ տեղից։ Դրանք առաջանում են, երբ հասարակությունը սկսում է կասկածել սեփական ինքնությանը՝ ոչ թե բառերով, այլ՝ ներքին զգացողությամբ։ Սա նշանակում է, որ հայ ազգի ոգին, մեր տղաների ոգին չի կոտրվել․ նրանք «դուխով» են, որովհետև կարող են իրենց երկիրը պաշտպանել։

Փաշինյանը, սակայն, ընտրում է ամենահարմար, բայց ոչ պատասխանատու ճանապարհը՝ բառերին «կառչելը»։ Նա չի փորձում հասկանալ հարցի ենթատեքստը, այլ կենտրոնանում է ձևի վրա։ Ասում է՝ «ես դրսի ղեկավարը չեմ»։ Սա քաղաքական ռեֆլեքս է՝ խուսափել խորքային պատասխանատվությունից՝ այն փոխարինելով տեխնիկականով։
Քաղաքացին, ըստ էության, ասում է․ «Ես ունեմ ներքին պատրաստակամություն՝ պաշտպանելու, դիմադրելու, կռվելու։ Բայց չեմ տեսնում, որ այդ ներուժը դառնում է պետական քաղաքականություն»։

Այստեղ է առաջանում խզումը՝ ժողովրդի հոգեբանական վիճակի և իշխանության քաղաքական վարքի միջև։ Թե ինչու իր երկրում քաղաքացին «դուխով» չէ, միանգամայն պարզ է։ Իրենց երկիրը մաս-մաս հանձնելով, իրենց տարածքներին տիրություն չանելով՝ ամբողջ աշխարհի առաջ «բեղից ընկած բրինձ» են դառնում։ Ոչ ոք չի հարգի նրան, ով իր հողը հանձնում է, ով չի կռվում իր սուվերեն տարածքների համար, ով ասում է՝ մենք չենք պաշտպանի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախը։

Եվ հենց այստեղ է ամենասուր կետը․ երբ իշխանությունը ընտրում է նահանջի, զիջման, «խաղաղության ցանկացած գնով» տրամաբանությունը, այն սկսում է հակասել հասարակության ներքին կոդին։ Այն արտահայտվում է նման հարցերով, կիսատ ձևակերպումներով, նույնիսկ հեգնանքով։ Քաղաքացին «դուխով է» , բայց պետությունը՝ ոչ։ Այստեղ խոսքը կառավարման ողջ համակարգի մասին է։

Քանի դեռ իշխանությունը չի տալիս այս հարցի իրական պատասխանը՝ ոչ թե բառերով, այլ քաղաքական վարքով, նման հարցերը շարունակելու են հնչել։

Որովհետև դրանք դժգոհություն չեն միայն․ դրանք՝ չօգտագործված ներուժի մասին ահազանգ են։ Փաստորեն քաղաքացին պարզ ասում է՝ ես դուխով եմ, դու՝ ոչ։ Ժողովուրդը դուխով է, իսկ դու, որ քեզ ներկայացնում ես որպես պետություն, դուխով չես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան

Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Mon, 13 Apr 2026 14:37:07 +0400 Գիտակցելով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով