Ի՞նչ կապ կա մարդու մոտ վիտամինների պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ

Ի՞նչ կապ կա մարդու մոտ վիտամինների պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ

Sun, 12 Apr 2026 17:30:03 +0400


Ռուս գիտնական Մարիա Չերդակը կարծում է, որ մարդու օրգանիզմում որոշ վիտամինների, նույնիսկ, քիչ քանակությամբ պակասորդը կարող է ռիսկեր առաջացնել նրա մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջացման համար։

Այդ վիտամինների շարքում են, ըստ Չերդակի՝ В12, D վիտամինները եւ ֆոլիաթթուն։

Չերդակը մանրամասնել է, որ В12-ը մասնակցում է նյարդային հյուսվածքների վերականգնմանը։ Ու եթե այս վիտամինի պակասորդ կա, ապա նյարդային համակարգը տուժում է բոլոր մակարդակներում՝ վնասվում են պերիֆերիկ նյարդերը, ողնուղեղը, գլխուղեղը։

Չերդակը նաեւ նշել է, որ իմունիտետի նորմալ աշխատանքի համար կարեւոր է օրգանիզմում երկաթի բավարար քանակությունը։ Երկաթն օգնում է, որպեսզի նյարդային բջիջները նորմալ գործեն ու այդ առումով կարեւոր է սննդակարգում մսի առկայությունը։

Գիտնականը խորհուրդ է տվել օրգանիզմում վիտամինային բալանսը ճշգրտել արյան անալիզով եւ միայն մասնագիտական հսկողությամբ իրականացնել պակասորդ ունեցող վիտամինների լրացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անիրավ ստրուկը չի կարող իրավունքների պաշտպան լինել

Անիրավ ստրուկը չի կարող իրավունքների պաշտպան լինել Sat, 23 May 2026 19:15:34 +0400 Նիկոլ Փաշինյանը …