Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Չեն ցանկանում Ուկրաինային զենք մատակարարել

Չեն ցանկանում Ուկրաինային զենք մատակարարել

Mon, 13 Apr 2026 10:00:16 +0400


Իրանի դեմ իրականացրած ռազմական գործողության ընթացքում ամերիկյան զենք զինամթերքի պաշարներն այնքան են սպառվել, որ ներկայումս ամերիկյան իշխանությունները առանձնապես ցանկություն չունեն Ուկրաինային ռազմական մատակարարումներ իրականացնելու համար։ այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշմայերը՝ Գլեն Դիզենի հետ հարցազրույցի ժամանակ։ «Արդյոք մտադրություն կա ամերիկյան կողմից մատակարարելու Ուկրաինային մի ողջ զինանոց այնպիսի սպառազինություններ, որոնք նրան մարտի դաշտում կարող են հաղթանակ ապահովել։ Կարծում եմ, որ ամերիկյան պատասխանը «ոչ»-ն է։ Մենք այնքան շատ ենք սպառել մեր սպառազինությունները, որ ուկրաինացիներին զենք զինամթերք եւ զինտեխնիկա մատակարարելը կարծում եմ, որ վերջին բանն է, որ կուզենային անել իշխանությունները»,- ասել է ամերիկացի փորձագետը։

Վերջինս նաեւ ասել է, որ եթե Ուկրաինան պարտվի, ապա Միացյալ Նահանգները շատ հեշտորեն կարող է պատասխանատվությունը դնել Եվրոպայի վրա։ Միրշմայերը նաեւ ենթադրել է, որ ռուսական կողմը հնարավոր է, որ ներկայումս պատրաստվում է մեծածավալ հարձակման, իսկ ուկրաինական բանակը այս պահի հուսալքված վիճակում է գտնվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել Wed, 08 Apr 2026 12:36:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով