Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Խաղաղության գետը»

«Խաղաղության գետը»

Mon, 13 Apr 2026 13:45:47 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը անդրադարձել է մայրաքաղաքում առկա ենթակառուցվածքային խնդիրներին՝ հատկապես ջրահեռացման համակարգին։

Նրա խոսքով՝ անձրևների ժամանակ Երևանի փողոցները հաճախ վերածվում են «գետերի», ինչը պայմանավորված է ջրահեռացման համակարգի թերի աշխատանքով կամ որոշ հատվածներում դրա բացակայությամբ։

Սարգսյանը նաև քննադատել է քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ առկա խնդիրները վկայում են կառավարման արդյունավետության պակասի մասին։ Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակը լուրջ անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար և պահանջում է շտկման հստակ քայլեր։

«Տիգրան Ավինյան, ՔՊ-ն ժողովրդի գլխին բեռ է դարձել»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը

Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը Tue, 01 Sep 2026 23:25:56 +0400 …