Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Ոստիկանները գնում էին Ապարան, ապա` Լոռի

Ոստիկանները գնում էին Ապարան, ապա` Լոռի

Mon, 13 Apr 2026 19:47:59 +0400


Ապրիլի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ուրախ ավտոբուսը կրկին պետք է մեկներ մարզ, այս անգամ` Լոռի:

Ավտոբուսի մեկնելուց առաջ նույն երթուղիով Լոռի էր ուղեւորվել ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժն ապահովելու համար։ Հենց այդ ավտոբուսի մասնակցությամբ էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթար՝ մահվան ելքով, բազմաթիվ վիրավորներով։

Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ Գվարդիայի ավտոբուսը մեկնելիս է եղել Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու: 2 օր առաջ Գվարդայի պետ Հայկ Բաբայանը մեր հարցին ի պատասխան ասել էր՝ ավտոբուսը մեկնելիս է եղել Արագածոտնի մարզ։

Հիմա Լոռի՞, թե՞ Արագածոտնի մարզ էին շտապում Գվարդիայի աշխատակիցները:

Տեղեկացանք, որ ավտոբուսը Ապարանում մի խմբի պետք է իջեցներ, մյուսները պետք է շարունակեին ճանապարհը` հասնեին Լոռի։

ՆԳՆ-ից մեզ փոխանցում են․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու և Արագածոտնի մարզեր՝ ծառայություն իրականացնելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արագածոտնի Թեմը հայտարարել է միասնական ժամերգության մասին

Արագածոտնի Թեմը հայտարարել է միասնական ժամերգության մասին Tue, 24 Mar 2026 23:30:33 +0400 Արագածոտնի Թեմը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով