Կիրակի , 2 Օգոստոսի 2026

ՌԴ ԱԽ-ն Իրանի մասին հայտարարություն է արել

ՌԴ ԱԽ-ն Իրանի մասին հայտարարություն է արել

Wed, 15 Apr 2026 13:30:02 +0400


Իրանի իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Ներկայում իրանական իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Պետական և ռազմական կառավարման համակարգը գործում է կայուն»,-նշել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

ՌԴ ԱԽ-ում արձանագրել են, որ Իրանում չեն նկատվում հուզումներ և ներքին անկարգություններ, որոնց հույսն այդքան ունեին Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Ընդհակառակը` ԱՄՆ-ի և Իսրայելի ներխուժման ֆոնին Իրանի տարբեր սոցիալ-քաղաքական խմբերը համախմբվել են կենտրոնական իշխանության շուրջ, իսկ առավել արմատական ընդդիմադիր ուժերն անցել են խորը ընդհատակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՖԻՖԱ-ն հրաժարվեց․ ճնշումն ազդեց

ՖԻՖԱ-ն հրաժարվեց․ ճնշումն ազդեց Sat, 01 Aug 2026 18:00:32 +0400 ՖԻՖԱ-ն հրաժարվել է իր կոմերցիոն …