Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Որոշեց գնալ փոխզիջումների

Որոշեց գնալ փոխզիջումների

Fri, 17 Apr 2026 13:00:06 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ զիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթը նշում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա «հուսահատորեն ցանկանում է դադարեցնել պատերազմը» Իրանի դեմ։ Politico-ի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը վերջերս նշել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ հակամարտությունը անվանելով «մեկուսացված բախում»։ Այնուամենայնիվ, «Նեթանյահուին հարվածները դադարեցնելու համար մղելով՝ Թրամփը վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ համաձայնագիրը»։

«Կարծում եմ՝ նա ավելի շատ զիջումների կգնա, քանի որ իսկապես ցանկանում է դադարեցնել սա», – մեջբերում է թերթը Պարսից ծոցի երկրներից մեկի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

Չնայած Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմանը, Թրամփը «կարող է ավելի հարմարվողական լինել Իրանի պահանջներից գոնե մի քանիսի նկատմամբ», հաղորդում է Politico-ն։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնության են եկել, որ 10-օրյա հրադադարը ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել կամ. «Հայաստան» դաշինք

Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել կամ. «Հայաստան» դաշինք Tue, 25 Aug …