Տիգրան Խզմալյանի եւ «Բոլորին դեմ եմ»-ի համագործակցությունը փլուզվել է
Sat, 18 Apr 2026 14:46:07 +0400

Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է:
Ավելի վաղ կուսակցությունից հայտարարել էին, որ «Բոլորին դեմ եմ»-ի հետ մեկ ցուցակով մասնակցելու են ընտրություններին, տեղեկացանք, սակայն, որ շարժման անդամները չեն ընդունել Խզմալյանի՝ հավասար համամասնությամբ ընտրացուցակը ձեւավորելու առաջարկը, բացի այդ այլ պահանջներ են ներկայացրել, արդյունքում ապահարզան է տեղի ունեցել:
Հիշեցնենք,որ շարժումը հայտարարել է Նժար սահմանադրական շարժման հետ միավորման մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր