Փաշինյանը չմտավ թանգարան, տնօրենի հետ չշփվեց

Փաշինյանը չմտավ թանգարան, տնօրենի հետ չշփվեց

Sat, 18 Apr 2026 14:53:22 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու հուշահամալիրում իրականացվող նորոգման աշխատանքներին։ Ակնհայտ է, որ նա ուզում է սրբագրել ցեղասպանության հիշատակը ժխտելու, Հայ Դատից հրաժարվելու մասին արված նախորդ հայտարարություններ: Հուշահամալիրում նրան ուղեկցում ու աշխատանքներին ծանոթացնում էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՑԹԻ-ի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը թեև ամբողջ ընթացքում ուղեկցում էր նրանց, սակայն ողջունելուց և հրաժեշտ տալուց բացի որևէ այլ բառ չարտաբերեց։ Փաշինյանին կատարված աշխատանքներին ծանոթացրեցին նաև նախագծող ու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։ Ի դեպ թեև աշխատանքային օր էր և թանգարանը ևս աշխատում էր, սակայն Փաշինյանը թանգարան չմտավ և գիտաշխատողների հետ որևէ շփում չունեցավ։

Հիշեցնենք, որ Հրաչյա Թաշչյանն այդ պաշտոնին նշանակվել է Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականից հետո։ Թաշչյանին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը, գիտաշխատողները չեն ընդունում և նրա հետ շփումներ չունեն։ Նա նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փոփոխությունը ճանապարհին է, և Փաշինյանը չի կարող այն կանգնեցնել

Փոփոխությունը ճանապարհին է, և Փաշինյանը չի կարող այն կանգնեցնել Fri, 17 Apr 2026 23:38:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով