Փաշինյանը չմտավ թանգարան, տնօրենի հետ չշփվեց

Փաշինյանը չմտավ թանգարան, տնօրենի հետ չշփվեց

Sat, 18 Apr 2026 14:53:22 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու հուշահամալիրում իրականացվող նորոգման աշխատանքներին։ Ակնհայտ է, որ նա ուզում է սրբագրել ցեղասպանության հիշատակը ժխտելու, Հայ Դատից հրաժարվելու մասին արված նախորդ հայտարարություններ: Հուշահամալիրում նրան ուղեկցում ու աշխատանքներին ծանոթացնում էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՑԹԻ-ի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը թեև ամբողջ ընթացքում ուղեկցում էր նրանց, սակայն ողջունելուց և հրաժեշտ տալուց բացի որևէ այլ բառ չարտաբերեց։ Փաշինյանին կատարված աշխատանքներին ծանոթացրեցին նաև նախագծող ու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։ Ի դեպ թեև աշխատանքային օր էր և թանգարանը ևս աշխատում էր, սակայն Փաշինյանը թանգարան չմտավ և գիտաշխատողների հետ որևէ շփում չունեցավ։

Հիշեցնենք, որ Հրաչյա Թաշչյանն այդ պաշտոնին նշանակվել է Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականից հետո։ Թաշչյանին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը, գիտաշխատողները չեն ընդունում և նրա հետ շփումներ չունեն։ Նա նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կա մեկ ադրբեջանամետ ուժ… Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան

Կա մեկ ադրբեջանամետ ուժ… Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան Thu, 11 Jun 2026 …