Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Էմինեմը պապիկ է դարձել

Էմինեմը պապիկ է դարձել

Sun, 19 Apr 2026 13:00:05 +0400


Էմինեմի ավագ դուստրը՝ Ալայնա Սքոթը առաջին անգամ մայրացել է։ Համաշխարհային լեգենդար ռեփերներից մեկը՝ արդեն երկրորդ անգամ դարձել է պապիկ։

Այս մասին իր սոցկայքի էջում հրապարակել է Ալայնան։ Հրապարակման լուսանկարներում նաեւ Ալայնայի ամուսինն է՝ Մեթ Մելերը եւ նորածին դուստրը, որին անվանել են՝ Սքոթի Մարի Մելեր։ Ալայնան կից ջերմ գրառում է կատարել՝ ասելով, որ նորածին դուստրն իր համար ամեն ինչ է եւ նույնիսկ՝ ավելին։ Հիշեցնենք, որ Ալայնան իր հղիության մասին հայտնել էր անցյալ տարվա հոկտեմբերին։

Հիշեցնենք նաեւ, որ աշխարհահռչակ ռեփերը առաջին անգամ պապիկ դարձել էր անցյալ տարվա մարտին, երբ մյուս դուստրը՝ Հեյլի Ջեյդը լույս աշխարհ բերեց Էլիոթ Մարշալին։ Հեյլիի ամուսինը Էվան Մաքլինթոքն է։ Էմինեմն ունի երեք դուստր՝ Հեյլի Ջեյդը, Ալայնա Մարին եւ Սթիվի Լեյնը։ Ալայնան ու Սթիվին որդեգիրներ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը Sat, 18 Apr 2026 17:00:34 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով