Արտակարգ․ Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկվել է
Sun, 19 Apr 2026 17:00:55 +0400

Վթարի հետևանքով Երևանի փոքր կենտրոնի 10-ից ավելի փողոցներ հոսանքազրկվել են, Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀԷՑ-ից։
«Այս պահին ունենք բարձր լարման գծի անջատում երկու ուղղություններով։ Աշխատանքներ են տարվում իրավիճակի լուծման ուղղությամբ»։
Էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման առավելագույն ժամանակ նշվել է մինչև 2 ժամը: Մասնավորապես, հոսանքազրկվել են Դեմիրճյան, Ղազար Փարպեցի, Սարյան, Ամիրյան, Պուշկին, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ, Թումանյան, Վարդանանց, Հանրապետության փողոցները և հարակից տարածքները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր