Արդբեջանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է․ հարցում՝ Ուկրաինայում
Mon, 20 Apr 2026 15:30:11 +0400

Ուկրաինայում անցկացված հարցումը բավականին ուշագրավ արդյունքներ է տվել. Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը «վատացել է»։
Ըստ Active Group-ի և Experts Club-ի (մարտ 2026), դրական գնահատականների բաժինը 56.7%-ից նվազել է մինչև 44.3%: Միևնույն ժամանակ, բացասական ցուցանիշը փոքր-ինչ աճել է՝ 5.7%-ից մինչև 6.5%, իսկ հարցվածների գրեթե կեսը (47.1%) չեզոք դիրքորոշում է ընդունել։
Պատասխանների օրինաչափությունը վկայում է ընկալման փոփոխության մասին. 14.2%-ը Ադրբեջանին գնահատում է լիովին դրական, 30.1%-ը՝ մասամբ դրական, մինչդեռ 4.9%-ը գնահատում է «մի փոքր բացասական», իսկ 1.6%-ը՝ «լիովին բացասական»։ Եվս 2.1%-ը չի կողմնորոշվել։
Արդյունքում, նշում են ուսումնասիրության հեղինակները, Ադրբեջանի կերպարը Ուկրաինայում դառնում է պակաս որոշակի և ավելի կախված արտաքին գործոններից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր