Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում

Mon, 20 Apr 2026 16:29:46 +0400


Քիչ առաջ գրել էինք, որ Երեւանից ժամանած իրավապահները խուզարկություններ են իրականացվում Գյուլագարակում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամների բնակարաններում։ Մեր աղբյուրը լրացուցիչ տեղեկացրեց, որ այս պահին խուզարկում են «Ուժեղ Հայաստան» կուսացության Լոռու մարզի պատգամավորի թեկնածուներ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի տները։ Ինչպես նաեւ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի տները: Նրանցից երեքը Գյուլագարակում են, Միկոյանը Ստեփանավանի բնակիչ է։

Վստահաբար, կրկին հերթական հորինված մեղադրանքն են հարուցել՝ նախընտրական քարոզչության կանոնների խախտման հիմքով եւ դատարանի վրա ճնշում գործադրելով՝ խուզարկության սանկցիա են ստացել։ Խուզարկության արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին

«Հրապարակ». Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին Tue, 28 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով