Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Սոլովյովը «բ․․․» է անվանել Իտալիայի վարչապետին, ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Սոլովյովը «բ․․․» է անվանել Իտալիայի վարչապետին, ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Wed, 22 Apr 2026 11:00:08 +0400


Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կանչել է Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին՝ ռուսական հեռուստատեսությամբ ռադիոհեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի կողմից արված վիրավորական հայտարարություններից հետո։

Տայանին այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում։ «Ես կանչել եմ Ռուսաստանի դեսպան Պարամոնովին Արտաքին գործերի նախարարություն՝ պաշտոնական բողոք ներկայացնելու հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից ռուսական հեռուստատեսությամբ վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին արված չափազանց լուրջ և վիրավորական հայտարարությունների կապակցությամբ, իմ լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մեր վարչապետին», – գրել է նա։

Իտալական Ansa լրատվական գործակալության տվյալներով՝ վիճելի վիրավորանքները վերաբերում էին Սոլովյովի վիրավորական արտահայտություններին, որոնցում նա իտալերեն հայհոյանքներով Մելոնիին անվանել էր «ֆաշիստ», «ապուշ» և «բ…»:

Նա մեղադրել է Իտալիայի վարչապետին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «դավաճանելու» մեջ՝ նշելով, որ «դավաճանությունը Մելոնիի հայրանունն է»։ «Մարդկության համար ամոթ։ Դավաճանությունը նրա հայրանունն է. նա դավաճանել է Թրամփին, որին նախկինում հավատարմության երդում էր տվել», – պնդել է Սոլովյովը։

Ապրիլի 13-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի մասին մեկնաբանությունները անվանեց «անընդունելի»։ «Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և լիովին ճիշտ ու բնական է, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի ցանկացած ձև», – ասաց Իտալիայի վարչապետը։ Իր հերթին Դոնալդ Թրամփը խորը հիասթափություն հայտնեց Մելոնիից՝ «անընդունելի» անվանելով նրա հայտարարությունները Հռոմի պապ Լևոն XIV-ի նկատմամբ իր քննադատության վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ամոթ ենք ապրում դրսի հայերով, որ նման վարչապետ ունենք

«Հրապարակ». Ամոթ ենք ապրում դրսի հայերով, որ նման վարչապետ ունենք Wed, 17 Jun 2026 13:15:47 …