Զուռնա-դհոլայի՞ն ներհանրապետական պաշտոնական այցեր
Thu, 23 Apr 2026 11:30:12 +0400

Հարգելի՛ ԿԸՀ,
Տեղեկացնում կամ հիշեցնում ենք, որ Վարչապետը երեկ ներհանրապետական այցեր է կատարել Արագածոտնի և Շիրակի մարզեր ծանոթանալու իրականացված ծրագրերին։ Սակայն և ենթադրաբար անտեսելով ընտրական փուլը այդ այցերը կազմակերպվել և անցել են ՔՊԿ քարոզչական էլեմենտների առկայությամբ՝ դիմավորող քաղաքացիների ծափահարող բազմություն, գովասանք, գրկախառնություն, զուռնա-դհոլ, լուսանկարվել Վարչապետի հետ, ՔՊԿ նախընտրական ծրագրի ներկայացում, նշանների և քաղցրաբլիթ-քարտեզների նվիրում, կոնֆետների բաժանում երեխաներին։
ՕՐԻՆ-2026
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր