Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն

Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն

Thu, 23 Apr 2026 19:33:15 +0400


Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումից՝ պատճառաբանությամբ, թե նրա հայրը ընդդիմադիր է։

ՊՆ ղեկավարության կողմից քաղաքական ճնշումների են ենթարկվում բազմաթիվ ուրիշ զինվորականներ ևս, որոնք ծանոթ են կամ երբևէ բանակում ծառայել են Կանդազի հետ։

Սա ոչ այլ ինչ է, քան բանակի ուղիղ քաղաքականացում։ Դա քրեական հանցանք է, որի մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ՝ սկսած նախարարից մինչև այդպիսի հանցավոր հրահանգներ կատարողները։

Փաշինյանի ռեժիմն այնքան է վախեցած, որ ամենուր ընդդիմության ստվերն է տեսնում և իր հանցանքների մեջ ներքաշում է բանակին։ Դա արդեն ոչ միայն հոգեբանական, այլև հոգեկան լուրջ խնդիր է։

Մնաց 1 ամիս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ձեզ ինչքա՞ն անվճար օճառ են տվել, այ անլվաներ, որ դրան մեծարեք». քոմենթներ

«Ձեզ ինչքա՞ն անվճար օճառ են տվել, այ անլվաներ, որ դրան մեծարեք». քոմենթներ Wed, 22 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով