Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Էրդողանն ապրիլի 24–ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին

Էրդողանն ապրիլի 24–ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին

Fri, 24 Apr 2026 17:30:47 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել` կրկին հայտարարելով, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:
Նրա ուղերձը Թուրքիայի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Սուրբ Նահատակաց հիշատակի պատարագի ժամանակ ընթերցել է Պատրիարքական փոխանորդ, ավագ քահանա Գրիգոր Դամադյանը։
«Օսմանյան կայսրության փլուզման գործընթացում խոր ցավեր են կրել օսմանյան բոլոր ժողովուրդները, որոնք կյանք են կորցրել օկուպացիայի, բախումների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների, ահաբեկչական գործողությունների և համաճարակների նման զանազան պատճառներով, ինչպես նաև նրանք, ովքեր տեղահանվել են Բալկանների, Կովկասի ու Արաբական թերակղզու իրենց հողերից, և նրանք, որոնց տները հուր է ընկել Անատոլիայի չորս կողմերում: Օսմանյան կայսրության տիրապետության ներքո մարդկային կյանքի բոլոր ոլորտներում ներկա գտնված և արժեքավոր ներդրում ունեցած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի մեջ նույնպես, դժբախտաբար, եղել են մարդիկ, որոնք մեծ ցավեր են ապրել: Մենք կարողացանք հիմնադրել Թուրքիայի Հանրապետությունը՝ չմոռանալով այս ցավերը, բայց նաև իմանալով, թե ինչպես հաղթահարել դրանք»,– ասել է Էրդողանը։
Նա հավելել է` պաշտոնական Անկարան ջանքեր է գործադրում, որպեսզի ապագա սերունդներին ժառանգի ոչ թե վատ հիշողություններ, այլ մի ապագա, որտեղ ճշմարտությունները միահյուսված են խղճի լեզվի հետ: Էրդողանն ընդգծել է, որ բախման փոխարեն նախընտրում են համաձայնությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Mon, …