Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Զրկել են քաղաքացիությունից

Զրկել են քաղաքացիությունից

Mon, 27 Apr 2026 20:30:14 +0400


Բահրեյնի իշխանությունները 69 անձի, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին, քաղաքացիությունից զրկել են՝ Իրանի գործողություններին աջակցություն հայտնելու և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցելու համար, հայտարարել է Թագավորության Ներքին գործերի նախարարությունը։

«Բահրեյնի քաղաքացիության մասին օրենքի 10/3 հոդվածի հիման վրա, որը նախատեսում է քաղաքացիությունից զրկում «Թագավորության շահերին վնաս հասցնելու կամ նրան հավատարմության պարտականությանը հակասող գործողությունների դեպքում», որոշում է կայացվել Բահրեյնի քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր աջակցություն են հայտնել Իրանի թշնամական գործողություններին կամ զբաղվել են օտարերկրյա կազմակերպությունների դեմ լրտեսությամբ», – ասվում է նախարարության X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, որ բոլոր զրկվածները ծագումով Բահրեյնի քաղաքացիներ չեն։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավասու մարմինները կշարունակեն վերանայել քաղաքացիության վերաբերյալ որոշումները։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկզբից ի վեր, Իրանի տարածքից Բահրեյնի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Դրանց մեծ մասը որսացվել է, սակայն մի շարք հարձակումներ վնաս են հասցրել թագավորության ենթակառուցվածքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկյան պատվիրակության անդամների հետ չի հանդիպի

Ամերիկյան պատվիրակության անդամների հետ չի հանդիպի Sat, 25 Apr 2026 23:15:36 +0400 Թեհրանը չի նախատեսում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով