Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան

«Հրապարակ»․ Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան

Tue, 28 Apr 2026 08:05:28 +0400


Մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիեւն ընտրությունների շեմին ինչով եւ ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին, եւ կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ՔՊ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է` Ալիեւն ավելի լավ լուծում է գտել:

Մեր տեղեկություններով, Ալիեւն ուզում է մինչեւ ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, եւ Ալիեւը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:

Այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաեւ Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը: Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել եւ մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կրկին մրցանակ են ստացել

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կրկին մրցանակ են ստացել Sun, 26 Apr 2026 18:45:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով