Սահմանամերձ գյուղերի զինանոցները փակել են
Tue, 28 Apr 2026 19:45:17 +0400

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղում` հենց գյուղապետարանների շենքում զինանոցներ կային, որտեղ մի քանի տասնյակ հրազենային զենքեր էին պահվում` այդ գյուղերի տղամարդկանց անուններով հաշվառված։
Գյուղերի 4-ական բնակիչ զինանոցում հերթապահում էին, աշխատավարձ ստանում։ Մի քանի օր առաջ այդ զինանոցները փակել են, զենքերը տարել Նոյեմբերյանի զորամաս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, ուստի սահմանամերձ գյուղերում զինանոցներ եւ զենք ունենալու անհրաժեշտությունը հավանաբար այլեւս չկա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր