Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

55 անօրինական միգրանտ կարտաքսվի

55 անօրինական միգրանտ կարտաքսվի

Tue, 28 Apr 2026 19:30:23 +0400


Վրաստանի ՆԳ նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին հայտնաբերել են 55 անօրինական միգրանտի։ Այս մասին հայտնում է վրացական ՆԳՆ Մամուլի ծառայությունը։ Անօրինական միգրանտները եղել են հետեւյալ երկրներից՝ Ադրբեջան, Բանգլադեշ, Բելառուս, Հորդանան, Ղրղզստան, Կոտ-Դ՛Իվուար, Պակիստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Թուրքիա եւ Ուզբեկստան։ Միգրանտների բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։

Ներկայումս նրանք տեղափոխվել են միգրանտների պահման վայր, մինչեւ իշխանությունները նրանց հանդեպ արտաքսման որոշում կկայացնեն։ Պարզվել է, որ վերջիններս Վրաստանի տարածքում գտնվել են գործող միգրացիոն օրենսդրության պահանջների խախտումներով։ Վրաստանում նկատենք, որ վերջին շրջանում բավականին խստացվել է միգրացիոն քաղաքականությունը։ Ամենամսյա կտրվածքով՝ հաղորդվում է տասնյակ անօրինական միգրանտների հայտնաբերման ու արտաքսման մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով