Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի թեկնածուներին

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի թեկնածուներին

Tue, 28 Apr 2026 20:00:25 +0400


Վրաց Ուղղափառ եկեղեցում ավարտվել է Սրբազան Սինոդի ժողովը։ Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքում ընտրվել են Վրացական Պատրիարքական Աթոռի երեք հիմնական թեկնածուները՝ Սենաքսայի եւ Չխորոցուկիի միտրոպոլիտ Շիո Մուգիրին, Մրովելի-Ուրբինսկի միտրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին եւ Փոթիի եւ Խոբսկի միտրոպոլիտ գրիգոլ Բերբիչաշվիլին։

Համաձայն քվեարկության արդյունքների, միտրոպոլիտ Շիոն, ով նաեւ Պատրիարքական Աթոռի Տեղապահն է, ստացել է 20 ձայն, մյուս երկու թեկնածուները՝ յոթական ձայն։ Եկեղեցական ընդլայնված ժողովում այս երեք թեկնածուներից ընտրվելու է ապագա պատրիարքը։

Քվերակությունը լինելու է գաղտնի։ Ընդլայնված կազմով Եկեղեցական ժողովին մասնակցում են բոլոր բարձրաստիճան եկեղեցականները։ Նոր պատրիարք ընտրված կլինի այն թեկնածուն, ով կստանա ձայների կեսից ավելին։

Այդ ժողովը կկայանա մայիսի 17-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով