Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Հակառուսական մարաթոն է կազմակերպվում

«Հրապարակ»․ Հակառուսական մարաթոն է կազմակերպվում

Wed, 29 Apr 2026 08:15:00 +0400


Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների եւ բոլորին հրավերներ ուղարկել։ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբր արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի, դեռեւս չեն հաստատել իրենց այցը, եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։

Թեեւ չի բացառվում՝ դա էլ «չվնասելու» միտումով է արվում: Ընդդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել` եվրոպական պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերականգնել են ծովային առեւտուրը

Վերականգնել են ծովային առեւտուրը Tue, 07 Jul 2026 02:00:00 +0400 Քաթարական Էր-Ռուվայս նավահանգտում հինգ ամսվա …