Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին

Wed, 29 Apr 2026 11:34:47 +0400


Կրթությունը Ամիօ բանկի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Այս մոտեցման շրջանակում բանկը հովանավորել է բազմաթիվ երիտասարդական և կրթական նախագծեր ու միջոցառումներ, ինչպես նաև նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրը՝ Amio Era-ն։

Amio Era ծրագրի շրջանակում, մրցութային կարգով, ֆինանսական խոցելի խմբերից ընտրվում են բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներ։ Ընտրված ուսանողները Ամիօ բանկի կողմից ստանում են մեկ տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։

Երկու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացել են արդեն 75 ուսանողներ։ Ծրագիրը ներառում է 12 համալսարան, այդ թվում՝ 4 մարզային բուհ՝ ապահովելով հավասար հնարավորություններ տարբեր համայնքների ուսանողների համար։

Նախագիծը հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։ Երկու տարի անընդմեջ Amio Era-ն ճանաչվել է տարվա լավագույն կրթական ԿՍՊ ծրագիր՝ Armenian Digital Awards մրցանակաբաշխությունում։ Նախաձեռնությունը բարձր գնահատականի է արժանացել նաև Հայաստանի սահմաններից դուրս․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։

Վերջին երկու տարիների ընթացքում Amio Era-ն ձևավորվել է որպես ինքնուրույն բրենդ՝ խորհրդանշելով երիտասարդությունը և կրթության ներուժը։

Ամիօ բանկը շարունակում է ներդրումներ կատարել այնպիսի նախաձեռնություններում, որոնք ստեղծում են երկարաժամկետ արժեք։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Էլ․ հասցե՝ info@amiobank.am

Հեռ․՝ +374 10 59 20 20

amiobank.am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ

Հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ Sun, 27 …