Վստահ եմ, որ ձեր ճշմարտությունն ու արդարամտությունն այնքան վեր է ամեն բանից, որ չեք խուսափելու ներկա գտնվել և փախուստ չեք տա․ Սրբազան

Վստահ եմ, որ ձեր ճշմարտությունն ու արդարամտությունն այնքան վեր է ամեն բանից, որ չեք խուսափելու ներկա գտնվել և փախուստ չեք տա․ Սրբազան

Wed, 29 Apr 2026 18:49:20 +0400


Լսեցի, որ գալու եք Ազգային Ժողով` հերթական ներկայացման: Քանի որ անցնող տասն ամիսների ընթացքին մի քանի հրապարակային դիմում-հարցադրումներիս, ինչպես նաև դատարանի դահլիճում հնչեցրածս հարցադրուներին որևէ պատասխան չեք տվել` ակնհայտորեն խուսափելով, այժմ վերստին կրկնում եմ հարցերս և խնդրում պատգամավորներին հնչեցնել դրանք` ուղիղ պատասխանի ակնկալիքով: Հուսամ` այս անգամ քաջություն կունենաք ուղիղ պատասխան տալու.

ա) 2025թ-ի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից և ապա Հանրային հեռուստատեսությամբ ասել է «քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում` ձայնային համընկումները ստուգելու նպատակով»

Հարցս. արդյո՞ք այդ, այսպես կոչված, «գաղտնալսումները» փորձաքննության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ, արդյո՞ք կարող եք ասել` դրանք մոնտաժվա՞ծ են, թե՞ ոչ, քարոզչական նպատակներով կեղծվա՞ծ են, թե՞ ոչ:

բ) Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ և դրանից դուրս գտնվող, այսպես կոչված, գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է «չի լսվում»: «Չի լսվում» քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտությո՞ւն է եղել` այն միտումնավոր ջնջելու, թե՞ իսկապես չի լսվում:
Կանխավ նշեմ, որ երկու դեպքում էլ ակնհայտ է հանցանքի տարրը:

Առաջինի դեպքում առկա է հստակ հանցագործությունը, երկրորդի դեպքում` դարձյալ հանցագործություն է, որ գրեթե հավասարածավալ տեղեկությունը չի լսվում և առանց համապարփակ վերլուծության ու քննության մեղադրական եզրակացություն եք գրել անմեղ մարդկանց նկատմամբ:

գ) Ինչի՞ն է վերաբերվում հանրահայտ «2 հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու» այդքան չարչրկված արտահայտությունը, արդյո՞ք այն առնչություն ունի ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով և ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու Հանրայինով խոսել է նաև ձեր վարչապետը:

դ) Արդյո՞ք ճիշտ են «ավտոբուսներ վառելու» մեղադրանքները, որ մեծ ծավալով շրջանառության մեջ է դրվել թե’ խորհրդարանի ամբիոնից, և թե’ Հանրային հեռուստատեսությամբ և այլ միջոցներով: «Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք:

ե) 2025թ-ի նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ «առկա է իմ ձեռքով գրված ահաբեկչության պլան» անունով ինչ-որ թուղթ:

Հարցս. ի՞նչ լեզվով է գրված այդ թուղթը, ի՞նչ է դրա բովանդակությունը, արդյո՞ք այն ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության և արդյո՞ք դա իմ ձեռագիրն է:

Հուսամ` այս անգամ, ինչպես նշեցի, քաջություն կունենաք ուղիղ և հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին և ինքներդ ձեզ կփորձեք ազատագրել կեղծիքի և ստի բեռից:

Իմիջիայլոց ասեմ, որ գրված կեղծիքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և ո՜վ զարմանք… այն վարույթ չի ընդունվել: Այսինքն` այս լուրջ մեղադրանքով անգամ հարկ չեն համարել քննություն անցկացնել և պարզել, որ մենք «զրպարտում ենք» խեղճ և անմեղ, արդարամիտ մարդկանց:

Ամփոփեմ. եթե այս անգամ ևս հատուկ և ուղիղ բացատրություն չտրվի Գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերստին կհաստատեք, որ դուք պարզապես կեղծիք գործած, զրպարտիչ, հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակահարմարության և հրահանգավորման պատճառով 18 հոգու կյանքը, պատիվն ու հեղինակությունն եք ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել և չի էլ հաջողվի:

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Հ.Գ. Նշեմ, որ պաշտպանս` պարոն Հովհաննես Խուդոյանը դատարանում միջնորդել է ձեզ վկայի կարգավիճակով հրավիրել դատարան:

Վստահ եմ, որ ձեր ճշմարտությունն ու արդարամտությունն այնքան վեր է ամեն բանից, որ չեք խուսափելու ներկա գտնվել և փախուստ չեք տա:

Սպասում եմ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով