Նիկոլը մայիսի տոներից միայն Մայիսի մեկը թողեց

Նիկոլը մայիսի տոներից միայն Մայիսի մեկը թողեց

Fri, 01 May 2026 14:45:53 +0400


Մայիսը հայկական օրացույցում առանձնահատուկ ամիս է եղել։ Տոնից տոն էինք անցնում՝ հաղթանակների, հպարտության, արժանապատվության, աշխատավորների։ Բայց ժամանակները փոխվեցին, երբ Փաշինյանը իշխանության եկավ։ Տոներն էլ օպիտիմալացրեց ։ Որոշեց հայկական օրացուցային բոլոր տոները հանձնել ու ինքը՝ գլուխը հանգիստ, փուչիկներով, մայիսմեկյան կարմիր գլխարկով մայիսի մեկ անել։ Հակառակորդը թող մայիսյան հաղթանակները վայելի, Հայաստանին մայիսի մեկը հերիք է։ Մայիսյան «ծանրաբեռնված փաթեթից» թողեց միայն մայիսի մեկը։ Մնացածն անցան «կրճատման տակ»՝ ինչպես ոչ արդյունավետ հաստիքներ։

Ինչու՞ Մայիսի մեկը թողեց։ Հավանաբար որպես սիմվոլիկ ժեստ՝ աշխատավորին հիշեցնելու, որ նա դեռ աշխատող է։ Ու պիտի քրտնաջան աշխատի, որ ինքն ու իր եղբայրական անդամներն ու քույրերը ճոխ ու շռայլ ապրեն, միլիոններով պարգևավճար ստանան, ու ինքը ինքնաբավ ասի «Երգ կա չէ՞․ ժամը երկուսին հրապարակ գամ վարդերով, վարդերով»։ Հետո էլ էլ ելույթ ունենա ու ասի՝ ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է, շփոթելով, որ ծայրահեղ աղքատներն են վերացման շեմին։

Հաղթանակի տոները ժողովուրդը չի մոռանում։ Մոտ են արդեն։ Մակրոններին կկանչի, որ եվրոպական համբույրներով ու գրկախառնություններով մոռացնել տա, որ հաղթանակների տոներ է ունեցել հայ ժողովուրդը․․․

Մի տեսակ պարադոքս է ստացվում․ Մայիսի մեկ է տոնում, բայց դրա շուրջը՝ ամբողջ բովանդակային դաշտը՝ կամաց-կամաց նոսրանում, էժանանում է։ Մայիսը, որը ժամանակին հիշողության, հաղթանակի ու պատմության խտացում էր,
աստիճանաբար վերածվում է մեկ օրվա՝ խորհրդանշական կոմպրեսիայի։ Իսկ ժողովուրդը, ինչպես միշտ, հարմարվում է նոր օրացույցին՝ մեկ օր նշում է, իսկ մնացած օրերին փորձում հասկանալ՝ ու՞ր են իր հաղթանակի տոները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայիսի 5-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Մայիսի 5-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Thu, 30 Apr 2026 22:18:13 +0400 Մայիսի 5-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով