Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ բողոքի ակցիա կանցկացվի

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ բողոքի ակցիա կանցկացվի

Sun, 03 May 2026 22:15:02 +0400


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ սպասվող բողոքի ակցիայի մասին․

«Սիրելի հայրենակիցներ,

Եվրոպական Քաղաքական համաժողովի առիթով եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը Հայաստանում տիրող իրական իրավիճակի, Բաքվում պահվող մեր հայրենակիցների, Արցախի եւ արցախահայության իրավունքների մասին։

Ժողովրդավարական նահանջ և քաղաքական ճնշումներ։

Քաղաքական բանտարկյալներ։

Պետական ​​ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։

Մեդիաների վրա ճնշումը և ազատ խոսքի քայքայումը։

Հայ ռազմագերիներ Ադրբեջանում։

Արցախի էթնիկ զտումները և վերադարձի հրամայականը։

Ահա մեր առաջնահերթությունները։

Ուստի վաղը ժամը 14:30 հավաքվենք Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ 15:00-ին շարժվենք դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի՝ ցույց տալու մեր դժգոհությունն ու բարձրաձայնելու մեր պահանջները։

Դադարեցնե’լ երեսպաշտությունը։

Պաշտպանե’լ ժողովրդավարությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոտայքում 52 պարեկի գործից հանել են

Կոտայքում 52 պարեկի գործից հանել են Wed, 13 May 2026 15:22:11 +0400 Դիլիջանում տեղի ունեցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով